Երբ չափազանց շատ ես վախենում կորոնավիրուսից

21:08   19 Փետրվար 2020    449

Ավստրալիական Սիդնեյի քաղաքից Հեմիլթոն կղզի թռչող օդանավի երկու ուղևորները, Չինաստանում տարածված կորոնավիրուսով չվարակվելու համար, ամբողջովին պոլիէթիլենային թաղանթով են պատել իրենց մարմինը:

Ականատեսներից մեկը նկարահանել է ամբողջովին պոլիէթիլենային թաղանթով և պաշտպանիչ դիմակներով պատված ուղևորներին և տեսանյութը տեղադրել է սոցիալական ցանցերի իր էջում, որը հազարավոր դիտումներ ու հավանումներ է ստացել: Վերջինս հրապարակմանը կից գրել է. «Այս պահին իմ հետևում… երբ չափազանց շատ ես վախենում կորոնավիրուսից», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Ավստրալիայում հաստատվել է նոր կորանվիրուսով վարակման 15 դեպք: Վարակվածները բոլորն էլ ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել համաճարակի կենտրոն Ուհանի քաղաքացիների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները