Ուհանում 12 ժամանակավոր հիվանդանոց են բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

21:33   19 Փետրվար 2020    329

Չինաստանի Ուհան քաղաքում 12 ժամանակավոր հիվանդանոց է սկսել աշխատել նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար:

Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով համաճարակի նկատմամբ հսկողության քաղաքային շտաբի հայտարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շտաբի տվյալների համաձայն՝ հիվանդանոցների են վերածվել Ուհանի մի շարք հաստատություններ, ներառյալ գիմնազիաներ և ցուցահանդեսային կենտրոններ:

Նշվում է, որ իշխանությունները նախատեսում են բացել լրացուցիչ դաշտային հոսպիտալներ՝ այդ տիպի բուժհիմնարկներում մահճակալ-տեղերի թիվը ավելացնելով մինչև 20,4 հազար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները