Վրաստանի նախագահը դատապարտել է երկրի խորհրդարանում սովետական հիմնը հնչեցնելու դեպքը

22:24   19 Փետրվար 2020    368

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է ընդդիմադիր կուսակցությունների անդամների կողմից խորհրդարանում սովետական օրհներգը հնչեցնելու դեպքը: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում:

Նա դատապարտել է ընդդիմության գործողությունները Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի ժամանակ, և նաև այդ գործողությունը անվանել է «վիրավորանք վրացական պետության համար և օրենքի խախտում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Օրհներգի օգտագործումը օրենսդիր մարմնի դահլիճում անընդունելի է և պետական ​​ինստիտուտի վարկաբեկում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները