Մոսկվայաբնակ տաքսու վարորդը հաճախորդի հաշվին կտրուկ հարստացել է

22:32   19 Փետրվար 2020    386

Մոսկվայում տաքսու վարորդը հարբած հաճախորդի հաշվին կտրուկ հարստացել է: Վերջինս, հաճախորդից իմանալով նրա կրեդիտային քարտի գաղտնաբառը, նրա հաշվից մոտ կես միլիոն ռուբլի է հանել:

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհին տաքսին կանգնել է բանկի մոտ, քանի որ հաճախորդին գումար է անհրաժեշտ եղել: Վերջինս բանկոմատից 150 հազար ռուբլի է հանել, և վարորդին 5 000 ռուբլի թեյավճար է տվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետև, վարորդը շարունակել է ճանապարհը և կրեդիտային հիմնարկություններից մեկից՝ սկզբում 200 000 և 150 000 ռուբլի է ստացել, ապա բանկոմատից 200 և 500 դոլար կանխիկացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները