Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

09:07   20 Փետրվար 2020    280

Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի։

Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը եւ ամեն տարի նոր թեմա ունեն։

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ միջազգային օրը պետք է նպաստի աղքատության վերացմանը, մարդկանց լիարժեք զբաղվածությամբ եւ արժանապատիվ աշխատանքով ապահովմանը, տղամարդկանց ու կանանց հավասարության ձեռքբերմանը, ինչպես նաեւ սոցիալական բարեկեցության եւ սոցիալական արդարության կայացմանը բոլորի համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները