Google-ը կդադարեցնի ամբողջ աշխարհում անվճար Wi-Fi-ի տարածման նախագիծը

09:13   20 Փետրվար 2020    232

Google-ը նախատեսում է դադարեցնել ամբողջ աշխարհում անվճար Wi-Fi-ի կայաններ ստեղծելու իր ծրագիրը:

Նման որոշման համար պատճառ էր դարձել բջջային ինտերնետի գների անկումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Google-ը մինչեւ այս տարվա ավարտը նախատեսում է փակել Google Station ծրագիրը, որով ընկերությունն անվճար Wi-Fi էր տրամադրում զարգացող երկրների հասարակական վայրերում, հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով Techcrunch-ը:

Նախագծի փակման մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Ցեզար Սենգուպտան: Նա շեշտել է, որ ծրագիրը միլիոնավոր օգտատերերի օգնել է մուտք գործել ինտերնետ, որոնցից շատերը նախկինում երբեք համացանցին չէին միացել, սակայն կորցրել է իր արդիականությունը` բջջային ինտերնետի գների անկման պատճառով: Բացի այդ, Google-ը բախվել էր «տարբեր երկրներում գործընկերների անընդհատ փոփոխվող տեխնիկական պահանջների» հետ, ինչը խոչընդոտում էր նախագծի ընդլայնմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները