Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել

09:25   20 Փետրվար 2020    243

Ինժեներ Ցզյուն Յաոն եւ միկրոկենսաբան Դերեկ Լավլին` Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ համալսարանից, սարք են մշակել, որը կարող է օդից էլեկտրաէներգիա ստանալ, ավելի ճիշտ` դրանում պարունակվող խոնավությունից:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները ներկայացրել են Air-gen սարքը, որն անդադար օդից մոտ 0.5 վոլտ էլեկտրաէներգիա է արտադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետաքրքիր է, որ 17 նման սարքերը կարող են լիցքավորել բջջային հեռախոսը: Այնպես որ, մոտ ապագայում բջջային հեռախոսները լիցքավորել հնարավոր կլինի նույնիսկ Սահարա անապատում, որտեղ էլեկտարականություն չկա:

Սարքն իրենից օդաճնշական գեներատոր է ներկայացնում` մոտ տասը միկրոն լայնությամբ էլեկտրահաղորդիչ սպիտակուցային նանոլարերով: Զուրը կոնդենսացվում է սարքի վերին մասում եւ ռեակցիայի մեջ է մտնում սպիտակուցների հետ` վերածվելով լիցքավորված իոնների:

Լիցքերը կուտակվում են, ներուժների տարբերություն են ստեղծում եւ երկու սկավառակների միջեւ ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժում են առաջացնում, այսինքն` էլեկտրական հոսանք: Գործընթացի շարունակականությունը ապահովում են Geobacter հողային մանրէները, որոնք էլեկտրաէներգիան օգտագործում են օրգանական նյութերի օքսիդացման եւ օգտագործման համար եւ սպիտակուցային մոլեկուլներից հոսանք հաղորդող «նանոնիտներ» են արտադրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները