Օձի տեսքով որոնողափրկարարական ռոբոտ է ստեղծվել

09:45   20 Փետրվար 2020    204

Միացյալ Նահանգների գիտնականներն օձի տեսքով ռոբոտ են ստեղծել, որը կարող է օգտակար լինել որոնողափրկարարական աշխատանքներում:

Զոնս Հոփկինսի համալսարանի աշխատակիցների հետաքրքրաշարժ մշակմանը նվիրված հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուսումնասիրելով օձերի տեղաշարժի առանձնահատկությունները` ամերիկացի գիտնականները որոշել են, որ սողունի տեսքով ռոբոտը իդեալական լուծում է բարդ պայմաններում որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար: Օրինակ` նման ռոբոտը շատ օգտակար կլինի երկրաշարժի կամ այլ բնական աղետի հետեւանքով ձևավորված ավերակների ստուգման համար:

«Հետեւելով թագավորի կոբրաներին` մենք պարզել ենք, որ այս օձերը անհավանական կատարելության են հասել խոչընդոտներից խուսափելու գործում: Մենք մտածեցինք, որ կարող ենք օրինակել օձի որոշ հնարավորությունները` նոր տեսակի ռոբոտ ստեղծելու համար»,- ասում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Չեն Լին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները