Հայտնի է հավերժ ապրող էակը. դա Turritopsis Nutricula մեդուզան է

09:54   20 Փետրվար 2020    259

Ընդունված է կարծել, որ մահը կյանքի այլընտրանք չունեցող հետեւանքն է, բայց Turritopsis Nutricula մեդուզան սա հերքում է:

Խոսքը ծովային օրգանիզմի մասին է, որը բնական պատճառներով չի մահանում. կարող է մահանալ միայն, եթե նրան, օրինակ, ուտեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Turritopsis Nutricula մեդուզան ինքնատիպ ծովային տեսակ է: Հասունության հասնելով՝ այս մեդուզաներն իջնում են օվկիանոսի հատակ, որտեղ վերածվում են պոլիպների՝ ծածկված խիտինից կուտիկուլայով: Այնուհետեւ կուտիկուլայի տակ հայտնվում են երիկամները, որոնցից առաջանում են նոր մեդուզաներ: Այսպիսի ցիկլը կրկնվում է անվերջանալիորեն՝ մեդուզայի համար փաստացի անմահություն երաշխավորելով:

Ծովային կեսաբաններն ասում են, որ ինքնատիպ մեդուզաները սկզբնապես հայտնաբերվել են Կարիբյան ծովում: Բայց վերջին տասնամյակներին դրանց տարածման շրջանակը մի փոքր ընդարձակվել է, ուստի մեր օրերում անմահ էակին կարելի է հանդիպել մեծ թվով արեւադարձային եւ բարեխառն ծովերում:

Կենսաբանական կյանքը, որի ներկայացուցիչներն ենք նաեւ բոլորս, կարող է չափազանց բազմակերպ լինել: Turritopsis Nutricula մեդուզաները հավերժ են ապրում, իսկ թիթեռները եւ ճանճերը՝ ընդամենը մեկ օր: Բայց սա չի նշանակում, որ մեկօրյա միջատների բախտն ավելի քիչ է բերել, քան մեդուզաների. կյանքն ինքնին հրաշք է, ուստի հիասքանչ է իր ամբողջ բազմակերպությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները