Գերմանիայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 8 մարդ է զոհվել

10:15   20 Փետրվար 2020    251

Գերմանիայի կենտրոնական մասում Հեսեն դաշնային հողում Խանաու քաղաքում չարագործի կրակոցների հետեւանքով մահացել է առնվազն 8 մարդ, 5-ը տուժել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ անհայտ անձինք կրակոցներ են արձակել երկու նարգիլեանոցներում, այնուհետեւ քաղաքի հրապարակներից մեկում:

Խանաուի ոստիկանությունը հաստատել է 8 մահացածների եւ 5 ծանր վիրավորների մասին տեղեկությունը: Դրանից բացի, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հարձակվողները տեղաշարժվել են մուգ գույնի ավտոմեքենայով:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորեքշաբթի 22:00-ի սահմաններում Խանաուում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել էին մի քանի մարդիկ: Ոստիկանությունը հաստատում է, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ 8 մարդ մահացու վիրավորվել է»,- նշված է ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները