Նախչըվանում ստեղծվում է ASAN սպասարկման կենտրոն

17:35   19 Փետրվար 2020    168

Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովը փետրվարի 19-ին հրամանագիր է ստորագրել Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Նախարարների կաբինետին առընթեր ASAN սպասարկման կենտրոնի ստեղծման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ կարգադրության, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի `2020 թվականի հունվարի 16-ի « Նախչըվանում ASAN սպասարկման կենտրոնի նախագծման և կառուցման միջոցառումների մասին » հրամանի կատարման նպատակով Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Նախարարների կաբինետի ներքո կստեղծվի ASAN սպասարկման կենտրոն:

Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Նախարարների կաբինետը պետք է պատրաստի և հաստատի ASAN սպասարկման կենտրոնի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը և լուցի սույն կարգադրությունից բխող այլ հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախչըվան  


Վերնագիրի այլ պիտակները