Հալեպից դեպի հյուսիս ահաբեկչների ստորգետնյա բազա է հայտնաբերվել

10:24   20 Փետրվար 2020    248

Սիրիայում, Հալեպից դեպի հյուսիս, ահաբեկչներից վերջերս ազատագրված շրջանում, «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության ստորգետնյա պահեստներ և շտաբներ են հայտնաբերվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։

Նշվում է, որ բազան իրենից մի ամբողջ ստորգետնյա քաղաք է ներկայացնում։ Այն հայտնաբերվել է Անջար գյուղում։

Նշվում է նաև, որ ստորգետնյա շտաբը մեծ մուտք ունի, որով կարող է բեռնատար անցնել։ Միջանցքներն ըստ ամենայնի փորվել են հատուկ տեխնիկայով, որով կառուցում են մետրոպոլիտենը։

Հաղորդվում է նաև, որ բազայում ինտերնետ կա, ստեղծված են կենցաղային պայմաններ՝ էլեկտրականություն, ջուր, կոյուղի։ Ներսում ճղուղավորումներով ամբողջական փողոցներ են ։ Կան զորանոցներ, լոգարաններ և զուգարաններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները