Պանամայում 5 տոննա կոկաին տեղափոխող սուզանավ են կալանել. VIDEO

10:36   20 Փետրվար 2020    350

Պանամայում կալանվել է 4 կոլումբացիներից բաղկացած անձնակազմով սուզանավ, որը 5 տոննա թմրանյութ էր տեղափոխում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Պանամայի Senan ազգային օդածովային ծառայությանը:

«Senan-ն ավելի քան 5 տոննա թմրանյութ է առգրավել Բոկաս դել Տորոյից հյուսիս-արևելք գտնվող նավից: Գործով ձերբակալվել է Կոլումբիայի 4 քաղաքացի»,-տեղեկացրել է ծառայությունը Twitter-ում և տեսանյութ է հրապարակել:

Senan-ի մեկ այլ զեկույցի համաձայն՝ Պանամայի ջրերում պարեկային և նավարկության վերահսկման գործողությունները համակարգվում են կոլումբական զինված ուժերի հետ:

Սոցիալական կայքերի օգտատերերն օդածովային ուժերի հրապարակումների մեկնաբանություններում նշել են, որ սա այս տեսակի ամենախոշոր նավն է, որ կալանվել է ռեկորդային քանակությամբ անօրինական բեռով:

Կոկայի թփերի համաշխարհային պլանտացիաների 90%-ը կենտրոնացած է, այսպես կոչված, «Անդյան նարկոեռանկյունում», որի մեջ մտնում են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան: Ոչ մեծ քանակությամբ կոկայի թուփ աճում է Պանամայում, Էկվադորում, Վենեսուելայի հարավ-արևմուտքում և Բրազիլիայի հյուսիս-արևելքում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պանամա  


Վերնագիրի այլ պիտակները