Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու

10:51   20 Փետրվար 2020    236

Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է զանգվածային բողոքի ցույցերի մասին՝ ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի:

Ըստ բելառուսական «Բելառուսա-Քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Պավել Սեվերենցի, բողոքի ցույցերը կսկսվեն ընտրության մասին հայտարարվելուց մի քանի օր հետո։

Նրա կարծիքով, Լուկաշենկոն պետք է հեռանա պետության ղեկավարի պաշտոնից․ «Նրան աջակցողների թիվն, ըստ մեր տվյալների, 12-18 տոկոս է: Ի՞նչ 7-րդ ժամկետ: Նա ինքն է ասել «եթե ասեք «բավական է», ես կհեռանամ»: Եկեք ամբողջ ժողովրդով դուրս գանք և ասենք՝ «Բավական է, հեռացի՛ր»»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները