Զանգվածային վթար Կանադայում․ կա 2 զոհ, մոտ 150 վիրավոր

10:59   20 Փետրվար 2020    234

Մոնրեալի Լա-Պրերի արվարձանում մոտ 200 մեքենաներ են բախվել։

Radio Canada-ն հայտնում է 2 զոհի և մոտ 150 վիրավորի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքի վայրից շտապօգնության մեքենաներով հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 150 մարդ, որից 20-ի մոտ եղել են լուրջ վնասվածքներ։ Մոտակա 3 հիվանդանոցներում արտակարգ միջոցառումներ են սահմանվել՝ կապված մեծ թվով վիրավորների ընդունման հետ։

Շղթայական վթարը տեղի է ունեցել 15-րդ մայրուղում։ Բախվել են թեթև մարդատար մեքենաներ, բեռնատարներ, բենզատար մեքենա, դպրոցական և երթուղային ավտոբուսներ։ Բենզատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Ճանապարհը երկկողմանի փակվել է։

Վթարի պատճառ է դարձել ուժեղ քամու և ձյան հետևանքով տեսանելիության կտրուկ անկումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները