Թրամփն Ազգային հետախուզության ղեկավար կնշանակի Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպանին

11:06   20 Փետրվար 2020    292

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար:

Համապատասխան հայտարարությունը ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 19-ին արել է Twitter-ում:

«Ուրախ եմ հայտնելու, որ Ռիչարդ Գրենելը կդառնա Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար»,- նշել է Թրամփը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ներկայիս պաշտոնակատար Ջոզեֆ Մակգուայրին՝ նշելով որ կցանկանար նրա հետ սերտորեն համագործակցել վարզակազմի այլ պաշտոնատարի կարգավիճակում: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը թափուր էր մնում այն բանից հետո, երբ 2019 թվականի ամռանը հրաժարական տվեց Դենիել Քոութսը:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենը համակարգում Է երկրի բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների գործունեությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները