Ենթադրյալ հրաձիգը Հանաու քաղաքից մահացած է գտնվել իր տանը

11:15   20 Փետրվար 2020    244

Ենթադրյալ հանցագործը, ով կրակոցներ էր արձակել գերմանական Հանաու քաղաքում, մահացած է գտնվել իր տանը, նրա կողքին եւս մեկ դի է հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-ում հաղորդել է տեղի ոստիկանությունը:

«Ենթադրյալ հանցագործը մահացած գտնվել Հանաուի իր տանը: Նրա կողքին նաեւ մեկ այլ դի է հայտնաբերվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունում նշել են, որ այս պահին չկա որեւէ ապացույց առ այն, որ կարող էին այլ հարձակվողներ լինել: Հետաքննությունը շարունակվում է:

Հրաձգությունը, որի հետեւանքով ինը մարդ է զոհվել, հինգ մարդ վիրավորվել է, տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Հանաուի երկու նարգիլեանոցներում: Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ դեռ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հանաու  


Վերնագիրի այլ պիտակները