Բլումբերգը պատրաստ է ամսական 2500 դոլար վճարել սոցցանցերում իրեն գովազդելու համար. WSJ

11:27   20 Փետրվար 2020    220

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պատրաստ է սոցցանցերի օգտատերերին ամսական 2500 դոլար վճարել՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ իրեն գովազդելու համար:

Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, սկզբնական փուլում նման ծառայություններ միլիարդատիրոջը կտրամադրեն Կալիֆոռնիա նահանգից շուրջ 500 մարդ:

Պարբերականի տվյալներով՝ աշխատանք փնտրողներից պահանջվում է ամեն օր սոցցանցերի էջերում հօգուտ Բլումբերգի հրապարակումներ անել, ինչպես նաև զբաղվել SMS-ի միջոցով ընկերների և ծանոթների շրջանում քարոզչությամբ: Թերթը նշում է, որ շաբաթական 20-30 ժամ նման աշխատանքի դիմաց վճարվում է ամսական 2500 դոլար:

Պարբերականի գնահատականներով՝ Բլումբերգը նման քայլի է գնացել մարտի 3-ին Կալիֆոռնիայում կայանալիք նախնական

Hayatsk.info

Հեշթեգներ: Բլումբերգ  


Վերնագիրի այլ պիտակները