Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Թալակվաձե

11:49   20 Փետրվար 2020    271

«Ուզում եմ հանգստացնել մեր հասարակությանը: Իշխանությունները խաղաղության և անվտանգության երաշխիք են: Մենք որևէ մեկին առիթ, ինչպես նաև՝ թույլ չենք տա օգտագործել հանգամանքներն՝ իրավիճակն ապակայունացնելու համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է լիագումար նիստում ՝անդրադառնալով առաջիկայում Վրաստանում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի անցկացմանը:

«Մեր ընդդիմությունում առ այսօր մնում են մարդիկ, ովքեր ռազմական նշանակության օբյեկտներ են վաճառել Ռուսաստանին և ռազմադաշտում զինվորներ թողել։ ԵԽ-ում բանաձև են ստորագրել, որով մեղադրում են Վրաստանին ռազմական գործողություններ սկսելու մեջ:

Նրանք անմիջական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության հետ և ԶԼՄ-ների միջոցով լոյալ հայտարարություններ արել: Այսօր նրանց կողմից լսվում են սպառնալիքներ, որ եթե Վրաստանում կայանա ԵԽ կոմիտեի նիստ, երկրում անկարգություններ կկազմակերպեն»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ ներկայում ԵԽ-ում նախագահում է Վրաստանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները