Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի` կորոնավիրուսով վարակված երկու ուղևոր է մահացել

13:55   20 Փետրվար 2020    310

Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի` կորոնավիրուսով վարակված երկու ուղևոր է մահացել, հայտնել է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք գտնվում էին հիվանդանոցում: Զոհերից մեկը մոտ 80 տարեկան տղամարդ է, երկրորդը՝ կին։ Սա զբոսանավի ուղևորների և անձնակազմի շրջանում մահվան առաջին դեպքն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Diamond Princess զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինում երկու շաբաթ մնալուց հետո երեկ սկսել էր ափ իջնել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստային քաղաքում:

Զբոսանավում ընդհանուր առմամբ եղել է 3700 մարդ: Կորոնավիրուս է հայտնաբերվել ուղևորներից 621-ի մոտ, ընդ որում՝ 322-ի մոտ առանց ախտանշանների:

Diamond Princess զբոսանավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և այնտեղ է վերադարձել փետրվարի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները