ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Pop Smoke-ին

13:16   20 Փետրվար 2020    232

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին:

Տեղեկության համաձայն` Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն` երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց հետո մահացու վիրավորում հասցրել աստղին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները