Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին

14:26   20 Փետրվար 2020    341

Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք Է գրանցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Հաստատված Է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել Է Ջահանփուրը, ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից: Նա նաեւ նշել Է, որ երեք վարակվածներն իրանցիներ են:

Փետրվարի 19-ին հայտնի Է դարձել, որ Իրանում երկու մարդ Է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն Էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Ինչպես հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները