Նիգերիայում համաճարակի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ

15:27   20 Փետրվար 2020    287

Նիգերիայում Լասսայի տենդի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 103-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է The Nation-ը՝ հղում անելով Նիգերիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնին:

Հիվանդացածների հաստատված թիվը հասնում է 586-ի: Հիվանդության առաջին դեպքն ի հայտ է եկել փետրվարի 19-ին՝ Նիգերիայի խոշորագույն քաղաքում՝ Լագոսում:

Այդտեղ բնակչության թիվը հասնում է 21 միլիոնի: Հիվանդությունն առկա է Նիգերիայի 36 նահանգներից 26-ում: Հիվանդների շրջանում կա նաև բուժաշխատող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները