Թրամփը խայտառակություն Է համարել Եվրոպայի մշակութային ինքնության կորուստը միգրանտների պատճառով

15:58   20 Փետրվար 2020    301

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ավելի քան մեկ միլիոն միգրանտների ներգրավումն օտար մշակույթներից Եվրոպան ընդմիշտ փոխել Է դեպի վատթար կողմը:

«Ես կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Եվրոպայի հետ, խայտառակություն Է: Միգրանտներին թույլ տալ տեղ գրավել Եվրոպայում՝ խայտառակություն Է: Կարծում եմ, որ դա փոխեց Եվրոպայի հյուսվածքը, եւ եթե շատ արագ չգործեն, ապա այն երբեք չի դառնա այն, ինչ եղել Է, եւ ես նկատի չունեմ որեւիցե դրական բան: Կարծում եմ, որ դուք կորցնում եք ձեր մշակույթը»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը բրիտանական The Sun հրատարակությանը տված հարցազրույցում:

Թրամփն ըստ որում հայտարարել Է, որ շատ Է սիրում Եվրոպայի երկրները: «Մի՛ մոռացեք, որ, ըստ Էության, ես Եվրամիության արդյունք եմ՝ Շոտլանդիայի եւ Գերմանիայի միջեւ: Ճի՞շտ Է: Իմ հայրը Գերմանիայից Է, իսկ մայրս Շոտլանդիայից»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները