Չինաստանում կորոնավիրուսի 10-րոպեանոց շտապ- թեստ են մշակում. Սինհուա

17:14   20 Փետրվար 2020    352

Շանհայի Ֆուդանի համալսարանի աշխատակիցները հայտարարել են կորոնավիրուսի շտապ-թեստի մշակման մասին, որը թույլ Է տալիս տասը րոպեում մարդու մոտ հայտնաբերել վարակումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ փետրվարի 20-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Հետազոտողների տվյալներով՝ նոր թեստավորումը հիմնված Է հիվանդների արյան մեջ նուկլեինային թթվի անալիզի վրա, որը որոշ դեպքերում կարող Է ավարտվել մեկ րոպեում: Նշվում Է, որ գիտնականներն աշխատում են ստեղծել հասարակական վայրերում կորոնավիրուսի ստուգման, ինչպես նաեւ տնային պայմաններում ինքնուրույն անալիզի համար դյուրակիր հավաքանի:

Փետրվարի 17-ին Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկինյան համալսարանը հայտնել Է 15-րոպեանոց շտապ-թեստի մշակման մասին, որը հիվանդների արյան մեջ հայտնաբերում Է վիրուսի մանրԷահիմքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները