Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով ոսկու գինը բարձրացել է

18:14   20 Փետրվար 2020    330

Ոսկու գինը այժմ 1 տրոյական ունցիայի դիմաց գերազանցում է 1600 դոլարը՝ այսպիսով հասնելով 2013-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշին:

Այս մասին են վկայում առևտրային բորսաներում գրանցված տվյալները, գրում է Life.ru-ն:

Մոսկովյան ժամանակով 12:52-ին, ոսկու ապրիլյան ֆյուչերսները նյույուրքյան Comex բորսայում թանկացել է 0.48 տոկոսով և կազմել ունցիայի դիմաց 1611.30 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, պալադիումը մատակարարման կայուն դեֆիցիտի ֆոնին վաճառվում է ռեկորդային բարձր գնով: Արծաթի մարտյան պայմանագրերը թանկացել են 0.6 տոկոսով, և մետաղի գինը կազմել է ունցիայի դիմաց 18.26 դոլար:

Թանկարժեք մետաղների թանկացումը պայմանավորված է ներդրողների այն մտահոգությամբ, թե նոր տեսակի կորոնավիրուսն էականորեն կնպաստի համաշխարհային տնտեսության անկմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ոսկի  


Վերնագիրի այլ պիտակները