ԵՀ-ի ընդունած թվային ռազմավարությունը իրավական նորմեր է ներառում արհեստական ինտելեկտի համար

18:46   20 Փետրվար 2020    345

Եվրահանձնաժողովն (ԵՀ) ընդունել է Եվրամիության թվային ռազմավարությունը, որը ներառում է իրավական նորմերի մշակման սկզբունքները արհեստական ինտելեկտի զարգացման ու ներդրման համար:

Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով այդ ռազմավարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եվրահանձնաժողովն ընդունել է նոր թվային ռազմավարություն: Այն պետք է երաշխավորի, որ թվային տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ինտելեկտի զարգացումը, կապահովեն եվրոպական տնտեսության հզոր վերելքը և կերաշխավորեն Եվրահանձնաժողովի կլիմայական նպատակների իրագործումը»,-նշել է ֆոն դեր Լյայենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրահանձնաժողով  


Վերնագիրի այլ պիտակները