«Կիբեռհարձակում իրականացնելով Վրաստանի նախագահի պաշտոնական կայքի դեմ 2019թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանն ուղղակիորեն հարձակում է իրականացրել երկրի ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ, ինչով փորձել է կաթվածահար անել պետական ինտիտուտների գործունեությունը:
Վերոնշյալ կիբեռհարձակումը Ռուսատանի կողմից միջազգային նորմերի կոպիտ խախտում է և հիբրիդային պատերազմի պատկերավոր դրսևորում»,- ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ն հինգշաբթի ՌԴ ԶՈւ Գլխավոր հրամանատարության ղեկավարությանը մեղադրել է վրացական կառավարական կայքերի դեմ հոկտեմբերի զանգվածային կիբեռհարձակում իրականացնելու մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ինչպես նշվում է, կիբեռհարձակման են ենթարկվել Վրաստանի նախագահի, դատական համակարգի, տարբեր համայնքապետարանների, պետական և կոմերցիոն հաստատությունների և ԶԼՄ-ների կայքերը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ