Կորոնավիրուսի բռնկումը խաղերի և այլ հավելվածների ներբեռնման պոռթկում է առաջացրել ՉԺՀ-ում

21:35   20 Փետրվար 2020    386

Նոր կորոնավիրուսի բռնկման սկսվելուց հետո Չինաստանում սմարթֆոնների օգտատերերը ռեկորդային քանակությամբ խաղեր և այլ հավելվածներ են ներբեռնել:

Փետրվարի 2-ից սկսված շաբաթվա ընթացքում Չինաստանի Apple Store խանութում ներբեռնել են 222 միլիոնից ավելի հավելվածներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներբեռնված հավելվածների միջին թիվը փետրվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում կտրուկ աճել է 40 տոկոսով՝ ամբողջ 2019 թվականի միջին ցուցանիշի համեմատությամբ: Երկու ժամանակաշրջանները համընկնում են նոր տիպի կորոնավիրուսի հարուցած վիրուսային վարակի համաճարակի տարածման արագանելու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները