Մայրենի լեզվի միջազգային օր

09:48   21 Փետրվար 2020    287

Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը: Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն է սահմանել 1999 թվականի նոյեմբերի 17-ին, 2000 թվականից սկսած ամեն տարի նշվում է:

Իր հերթին, ՄԱԿ-ի ԳՎ-ն իր բանաձեւում 2008 թվականը հայտարարել է Լեզուների միջազգային օր: 2010 թվականը հռչակվել է հանուն մշակույթների մերձեցման Միջազգային տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքայում 1952 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի բենգալի լեզվի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները