Ռուսաստանը հերքել է վրացական կայքերի նկատմամբ կիբեռհարձակումների մասին մեղադրանքը

10:41   21 Փետրվար 2020    324

Ռուսաստանը վրացական կառավարական կայքերի նկատմամբ կիբեռհարձակումների հետ կապ չունի, ասվում է Twitter սոցցանցում Կանադայում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում:

«Ռուսաֆոբ ստի և կեղծումների ևս մի դրվագ»,- այսպես է ռուսական ներկայացուցչությունը պատասխանել Կանադայի հնչեցրած մեղադրանքներին: Դիվանագետները Ռուսաստանի նկատմամբ կանադական քաղաքականությունը ծայրաստիճան ողբալի ու դատապարտելի են համարել և շեշտել են, որ այն է՛լ ավելի է վատացնում երկու երկրների միջև հարաբերությունները:

Մինչ այդ, Վրաստանի նկատմամբ կիբեռհարձակման մասին մեղադրանքները հերքել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նրա խոսքով` Ռուսաստանը չի խառնվել և չի պատրաստվում խառնվել հարևան երկրի ներքին գործերին:

Փետրվարի 20-ին Վրաստանի նկատմամբ կիբեռհարձակման համար ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին է մեղադրել: Դրանք, իբր, տեղի են ունեցել 2019 թվականի հոկտեմբերին: Նրա խոսքով` դրա պատճառով խափանվել է երկրի կառավարության, մի քանի մասնավոր կայքերի և երկու խոշոր հեռուստատեսային կայանի աշխատանքը: Նման հայտարարություններ են արել նաև վրացական կառավարության ներկայացուցիչները:

Թբիլիսիի` «այլ գործընկերների հետ անցկացրած հետաքննության» արդյունքում հայտնի է դարձել, որ տեղի ունեցածը կիբեռհարձակման հետևանքով է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները