«Թուրքիան ՆԱՏՕ է». ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցող տեսանյութ է հրապարակել

11:47   21 Փետրվար 2020    317

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որը պատմում է դաշինքի գործունեության մեջ Թուրքիայի ունեցած ավանդի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Տեսանյութում նկարահանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչու Էսրա Օզաթայը, որը թվարկել է դաշինքում Թուրքիայի ձեռքբերումներն անդամակցության տարիներին:

«Մենք որպես դաշնակիցներ ընդհանուր արժեքներ ենք կիսում: Մենք գործում ենք միասին, որպեսզի պաշտպանենք մեկս մյուսին և այդ արժեքները: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թվականին: Մենք այն երկրների թվում ենք, որոնք ամենամեծ ներդրումն են ունենում ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կործանիչ ինքնաթիռի առաջին օդաչուն թրքուհի Լեման Բոզքուրթ Ալթընչեքիչն է եղել»,-ասել է Օզաթայը:

Տեսանյութը կադրեր է պարունակում Թուրքիայի զինված ուժերի գործողություններից, որոնք ուղեկցվում են «ՆԱՏՕ-ն ընդհանուր արժեքներով ընտանիք է: Մենք մեր դաշնակիցների հետ ենք հանուն խաղաղության ու կայունության: Թուրքիան ՆԱՏՕ է: Մենք ՆԱՏՕ ենք» գրառումներով:

ՆԱՏՕ-ի հրապարակման մեջ ասվում է, որ դաշինքի յուրաքանչյուր անդամ ձայնի իրավունք ունի, և դաշինքի որոշումները կայացվում են համատեղ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները