ԱՄՆ-ը դատապարտել է ՌԴ-ի կողմից Վրաստանի դեմ իրականացրած կիբերհարձակումը. Պոմպեո

11:56   21 Փետրվար 2020    405

Վրաստանի ԱԳՆ-ն փետրվարի 20-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակում է իրականացվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:

Կիբերհարձակման հետևանքով խնդիրներ էին առաջացել հարյուրավոր կայքերի, այդ թվում ՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքում: Ժամանակավորապես խափանվել էր Վրաստանի ռադիոյի աշխատանքը:Կիբերհարձակումն իրականացվել էր նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքի վրա: Կայքերը բացելու ժամանակ հայտնվում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ «Ես կվերադառնամ» ենթագրով:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացրած կիբերհարձակումը»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել նման գործողությունները Վրաստանում և այլուր:

«Կիբերտարածքի կայունությունը կախված է պետությունների պատասխանատու պահվածքից: Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ։ Մենք նաև խոստանում ենք Վրաստանին և նրա ժողովրդին, որ կաջակցենք կիբերանվտանգության ամրապնդմանը և կօգնենք պայքարել դրա դեմ: Մենք Վրաստանին կառաջարկենք լրացուցիչ հմտությունների զարգացում և տեխնիկական աջակցություն ՝ նման գործողություններից պաշտպանվելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ 2019-ի հոկտեմբերին Վրաստանում գրանցված լայնածավալ կիբերհարձակման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները