Կորոնավիրուսի պատճառով Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը

12:12   21 Փետրվար 2020    271

Իրաքի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ COVID-2019 կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters-ը։

Որոշումն ընդունվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Իրանում հայտարարվեց կորոնավիրուսից մահվան 2 դեպքի մասին։

Իրաքի առողջապահության նախարարությունը նման միջոցառումների սահմանման անհրաժեշտությունը հիմնավորել է երկու երկրների միջև ինտենսիվ ուղևորահոսքով, որն ուխտագնացության սեզոնին հասնում մի քանի միլիոնի։ Բացի այդ, որոշումը պայմանավորած է կանխարգելիչ միջոցառումների ապահովման դժվարությամբ։

Երկրի իշխանությունները չեն փակում սահմանը վերադարձող իրաքցիների համար, սակայն վերադարձին նրանք պետք է ենթարկվեն երկշաբաթյա կարանտինային ռեժիմի։

Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են դեպի Իրան չվերթները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները