Երկվորյակների քաղաքը. հնդկական փոքր բնակավայրում հարյուրից ավելի զույգեր են ապրում

13:43   21 Փետրվար 2020    253

Հնդկաստանի Թամիլ Նադու հարավային նահանգում գտնվող Սիրկազայ փոքր բնակավայրում հարյուրավոր երկվորյակներ են բնակվում:

Արտասովոր երևույթին անդրադարձել է BBC News-ը՝ հայտնելով, որ մի շարք գիտնականներ ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարզեն հետաքրքրաշարժ այս երևույթի սկզբունքն ու բացահայտեն հնարավոր կապը քաղաքում ծնվող զույգերի միջև: Մինչ օրս այս իրավիճակը գիտական բացատրություն չի ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բնակիչներից շատերը, որոնց ընտանիքներում սերունդներ շարունակ երկվորյակներ են լույս աշխարհ գալիս, իրենց օրհնված են համարում: Սակայն բժիշկները շարունակում են գիտական պատճառաբանում որոնել:

Ինչպես նշվում է, բնակավայրում ապրող ավելի քան 50 զույգեր միևնույն դպրոցում են սովորում, ինչը բարդացնում է ուսուցիչների աշխատանքը՝ նրանց տարբերելու հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները