Դոնալդ Թրամփը դժգոհել է հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը տարվա լավագույնը ճանաչելու որոշումից

13:16   21 Փետրվար 2020    252

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է մնացել Ամերիկյան կինոակադեմիայի այն որոշումից, որով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Պոն Չժուն Հոյի հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը:

«Հաղթող է ճանաչվել… ֆիլմ Հարավային Կորեայից: Ի՞նչ էր դա, գրողը տանի: Մենք բավականաչափ առևտրային խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ, իսկ իրենք նրան են տալիս տարվա լավագույն ֆի՞լմը»,- Կոլորադո նահանգում հանրահավաքի մասնակիցներին է դիմել Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի դա, ամերիկացի առաջնորդը դերասան Բրեդ Փիթին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթի համար հեգնական տոնով անվանել է «խելոք»՝ ընդգծելով, որ երբեք նրա երկրպագուն չի եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները