Նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնում վարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 2144-ի

13:38   21 Փետրվար 2020    225

Չինաստանի Հուբեյ նահանգում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 144-ի: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 62 422-ի:

Նահանգում 1 օրվա ընթացքում մահացել է 115 մարդ, վարակումների 411 նոր դեպք է գրանցվել: Բուժված անձանց թիվը մեծացել է 1451-ով: Ընդհանուր առմամբ, նահանգում հիվանդանոցներից դուրս է գրվել 11 788 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները