Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել

12:44   21 Փետրվար 2020    323

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում Է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

Ինչպես ասված Է նրա կայքում, արտադրությունը կբացվի «Մոսկվա» տեխնապոլիսում, կստեղծվի պաշտպանության միջոցների լրացուցիչ չպակասող պաշար:

Քաղաքագլխի խոսքով՝ այժմ Մոսկվայում տրվել Է շուրջ 2,5 հազար որոշում 14 օրով քաղաքացիներին մեկուսացնելու մասին:

Նա հայտնել Է, որ Մոսկվայում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի կատարումը հսկվում Է դեմքերի ճանաչման ավտոմատացված համակարգերի միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները