Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի կադեմիկոս

12:53   21 Փետրվար 2020    270

Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի Գիտությունների ակադեմիայի անդամ Վան Ֆուշենը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ հիվանդության կլինիկական ախտանիշներն անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդության թեթեւ եւ միջին ձեւով հիվանդների բաժինը գերազանցում Է 80 տոկոսը: Գիտնականը նշել Է, որ ճիշտ ռեժիմի դեպքում. լավ հանգիստ, սնունդ, դեղորայքի ժամանակին ընդունում, մարդու իմունիտետն ունակ Է ինքը հաղթելու վարակը:

«Հիվանդությունը մեծավ մասամբ անցնում Է առանց հետեւանքների, ուստի խուճապի համար հիմքեր չկան»,- ընդգծել Է ակադեմիկոսը:Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության գործերի կոմիտեն արդեն հայտնել Է, որ կորոնավիրուսով հիվանդների մեծ մասի համար կանխատեսումը բարենպաստ Է: Երիտասարդները եւ երեխաները հիվանդությունը թեթեւ են տանում: Covid-19-ն առավել մեծ վտանգ Է ներկայացնում տարեց մարդկանց համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները