Շվեյցարիայի նախագահն իր ծնունդին հրավիրել է իր հետ նույն օրը ծնված բոլոր համաքաղաքացիներին

14:26   21 Փետրվար 2020    288

Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է The Local-ը:

Հանդիսության մասնակիցները պետք է գրանցվեն նախագահի կայքում և տրամադրել իրենց անձնագրի պատճենը:

Մայիսի 14-ին լրանում է Շվեյցարիայի նախագահի 60 տարին: Ինչպես նշում է The Local-ը, 1960 թվականին երկրում ծնվել է 94 հազար 372 երեխա, հետևաբար, օրական միջին հաշվով լույս աշխարհ է եկել շուրջ 260 շվեյցարացի, մոտավորապես այդքանն իրավունք ունեն ներկա գտնվել նախագահի հոբելյանին: Առայժմ Սոմարուգան չի հրապարակել տոնակատարության մանրամասները: Միայն հայտնի է, որ հանդիսությունն անցկացվելու է Բեռնից ոչ հեռու:

Նշենք, որ Սիմոնետա Սոմարուգան Շվեյցարիայի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2020 թվականի հունվարի 1-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները