Չինաստանում արագացրել են կորոնավիրուսի դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները

14:44   21 Փետրվար 2020    317

Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի դեղամիջոցների հսկողության պետական վարչության փոխղեկավար Չեն Շիֆեյին:

Նրա խոսքով՝ տեղի գիտնականներն ընդհանուր առմամբ ավարտել են այդ պատրաստուկների գիտական հետազոտությունը դրանց արդյունավետության ստուգման առումով: Նշվում Է, որ Չինաստանի իշխանությունները նաեւ արագացված ռեժիմով դիտարկում են դրանց վաճառքը թույլատրելու հնարավորությունը:

Դեղամիջոցների անվանումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայում չկա:

Ավելի վաղ ՉԺՀ-ի գիտության եւ տեխնիկայի փոխնախարար Սյույ Նանպինը հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները երկրում կսկսվեն ոչ շուտ, քան ընթացիկ տարվա ապրիլի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները