Դատարանը Թրամփի նախկին խորհրդականին դատապարտել է 3 տարի 4 ամիս ազատազրկման

15:04   21 Փետրվար 2020    339

Դատարանը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի դատավճիռը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սթոունը դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատզրկման կեղծ ցուցմունքներ տալու, արդարադատությանը խոչընդոտելու և վկաների վրա ճնշում գործադրելու մեղադրանքով: Նշվում է նաև, որ նա ստացել է 40 ամիս Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու համար և 12-18 ամիս՝ վեց քրեական դրվագների համար, որոնցում նա մեղավոր է ճանաչվել:

Սթոունը բանտում կմնա ոչ ավելի, քան 40 ամիս, քանի որ բոլոր ժամկետները կհաշվվեն միաժամանակ: Ինչպես նաև, ազատ արձակվելուց հետո ևս երկու տարի կմնա հսկողության տակ: Նրա նկատմամբ սահմանվել է նաև տուգանք՝ 20 հազար դոլարի չափով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները