ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ

15:46   21 Փետրվար 2020    462

Իրանական քաղաքական գործիչների դեմ ԱՄՆ-ի կողմից հերթական պատժամիջոցների կիրառումը հիասթափություն եւ Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

Ըստ նրա` Միացյալ Նահանգները հուսահատորեն փորձում են Իրանի խորհրդարանական ընտրությունները թիրախը դարձնել, այդքան վախենում են ժողովրդական մասնակցությունից: «Նրանք, ովքեր պատժամիջոցներ, տնտեսական ահաբեկչություն եւ առավելագույն ճնշում են գործադրել ավելի քան 83 միլիոն իրանցիների նկատմամբ, այժմ հուսահատ կերպով փորձում են կենտրոնանալ Իրանում կայանալիք ընտրությունների վրա, եւ դա ցույց է տալիս, թե ինչպես են նրանք վախենում ժողովրդավարությունից եւ ժողովրդական մասնակցությունից», - ասաց Մուսավին:

«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ու ժողովրդին ձեր խելագար եւ բռնի պատժամիջոցները չեն անհանգստացնում: Նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի ապագա»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները