Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում

19:13   21 Փետրվար 2020    303

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանության ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիային վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ասանժի փաստաբան Էրիկ Դյուպոն Մորետտին:

Նրա խոսքով՝ իրենք Ֆրանսիայից պահանջում են ապաստան տրամադրել՝ «հիմք ընդունելով այն փաստը, որ այդ երկիրը մարդու իրավունքների հայրենիքն է. Wikileaks-ի կառույցների մի մասը հենց Ֆրանսիայում են գտնվում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրա երկրորդ երեխան անչափահաս է, իսկ երեխայի մայրը ֆրանսուհի է, և նա երեխայի հետ բնակվում է Ֆրանսիայում»,- հավելել է փաստաբանը:

Ներկայում Լոնդոնի դատարանը պատրաստվում է սկսել Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործի քննությունը, որտեղ նա մեղադրվում է «ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործություններում:

ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացրած մեղադրանքների համաձայն՝ Ասանժին մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում հաքերային գործունեության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջուլիան-Ասանժի  


Վերնագիրի այլ պիտակները