Իրանում ևս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

21:24   21 Փետրվար 2020    363

Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք է արձանագրվել:

Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Վարակման նոր հաստատված դեպքերի թվում երկու մարդ, ցավոք, մահացել է»,- ասվում է պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերված է գերատեսչության կայքում:

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: Վարակման դեպքեր են նշվել Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է չորսի:

Նոր հիվանդացածների մեծամասնությունը կամ Կումի բնակիչներ են, որտեղ առաջին անգամ գրանցվել է վիրուսը, կամ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում եղել են այնտեղ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները