Պուտինի ինքնագիրը վաճառվել է ավել քան 5000 դոլարով

21:33   21 Փետրվար 2020    336

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնագիրը վաճառվել է Մոսկվայում կայացած աճուրդում:

Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, Պուտինի ինքնագրով շնորհակալական նամակը՝ ուղղված լրագրող, քաղաքական մեկնաբան Վալենտին Զորինին վաճառվել է 340 000 ռուբլիով:

Նշվում է, որ ՌԴ նախագահն ինքնագիրն անձամբ է թողել 2001-ի աշնանը՝ ստորագրությանը կից շնորհակալության խոսք գրելով որպես նվեր մատուցված «Անհայտը հայտնիի մասին» գրքի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, աճուրդում 15 000 ռուբլով վաճառվել է «Գահերի խաղը» վեպի հեղինակ Ջորջ Մարտինի ինքնագիրը: Շվեդ վիպասանուհի Աստրիդ Լինդգրենի ինքնագիրը՝ ուղղված պոետ Արսենի Տարկովսկուն, վաճառվել է 50 000 ռուբլով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները