Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը

21:45   21 Փետրվար 2020    353

Diamond Princess ճամփորդանավի իտալացի նավապետ Ջենարո Արման շարունակում է քաջալերել ուղևորներին, որոնք արգելափակված են նավում կորոնավիրուսի բռնկման պատճառով, նա նավից կհեռանա միայն բոլոր մարդկանց տարահանումից հետո։

Հաղորդագրություններում նշված է, որ, բացի 45-ամյա Արմայից, մինչև տարահանման ավարտը հանրանավում կմնան անձնակազմի ևս վեց անդամներ՝ նույնպես Իտալիայի քաղաքացիներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

La Repubblica թերթը նշում է, որ ուղևորների շրջանում Արման ստացել է «քաջարի նավապետ» մականունը, որովհետև նա չի կորցնում ինքնատիրապետումը բարդ իրավիճակում և միշտ ջանում է քաջալերել նավում մնացած մարդկանց: Օրինակ՝ Սուրբ Վալենտինի օրը նավապետը բոլոր ուղևորներին ուղարկել է սրտաձև քաղցրավենիքներ և գրություններ, որոնցում կոչ է արել չկորցնել ոգու կայտառությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները