Չինաստանում ավտոմեքենաների վաճառքները 92 տոկոսով ընկել են կորոնավիրուսի պատճառո

22:11   21 Փետրվար 2020    337

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով փետրվարի առաջին երկու շաբաթներին մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքները տարեկան արտահայտությամբ ընկել են 92 տոկոսով:

Ամսվա առաջին շաբաթում անկումը հասել է 96 տոկոսի: Այդ ժամանակաշրջանում վաճառքները կազմել են օրական միջին հաշվով 811 ավտոմեքենա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

CPCA-ի ղեկավար Ցույ Դունշուն պահանջարկի անկումը բացատրել է այն բանով, որ փետրվարի առաջին շաբաթում «շատ մարդիկ մնում էին տանը»:

Դիլերներն աշխատանքը վերսկսել են ամսվա երկրորդ շաբաթում, երբ վաճառքները միջին հաշվով հասել են օրական 4098 ավտոմեքենայի, ինչը 89 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները