Ղազախստանում կրկին բողոքի ակցիաներ են․ այս անգամ ընդդեմ կորոնավիրուսով հիվանդների

09:47   22 Փետրվար 2020    350

Ղազախստանում տեղի բնակիչները զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել Չինաստանի հետ սահմանակից Զայսանսկի շրջանի հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդների տեղավորման։

Նշենք, որ Չինաստանից վերադարձած Ղազախստանի հինգ քաղաքացիների ուղարկել են կարանտինի։ Մարդիկ ներխուժել են հիվանդանոց, հանել մահճակալներն ու ներքնակները, պահանջելով թույլ չտալ, որպեսզի կորոնավիրուս ունեցող հիվանդները մուտք գործեն Ղազախստան։

Այս մասին հայտնում է Central Asia-ն։ Տեղի իշխանությունները թեեւ հերքում են, որ Զայսանսկի հիվանդանոցում կորոնավիրուսով վարակակիրներ են տեղավորվելու, սակայն բնակիչները չեն հավատում իշխանություններին։Շրջանային իշխանությունները փորձել են համոզել բնակիչներին, որ Չինաստանի հետ սահմանը փակ է եւ Ղազախստան ոչ մի օտարերկրացի մուտք չի գործի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ղազախական ԱՆ աշխատակիցները պարզաբանել են որ Շիմյի եւ Ուստ-Կամենոգորսկի հիվանդանոցներում արդեն տեղեր հատկացվել են 110 մահճակալի թվով, կորոնավիրուսով հնարավոր հիվանդներին տեղավորելու համար եւ եթե հարկ լինի, թիվը կավելանա մինչեւ 200 մահճակալի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները