Ս. Արաբիան կարող է դուրս գալ Ռուսաստանի հետ նավթային դաշինքից. WSJ

10:34   22 Փետրվար 2020    292

Սաուդյան Արաբիան քննարկում է նավթի արդյունահանման հարցով Ռուսաստանի հետ քառամյա դաշինքից դուրս գալու հարցը՝ համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով, ինչը տեղի է ունեցել Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Պարբերականի տեղեկություններով, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն երկրների կողմից նավթի արդյունահանումը օրական 300000 բարելով կրճատելու վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ Էր Ռիադն անհանգստություն է հայտնել նավթի պահանջարկի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության վերաբերյալ, մինչդեռ ռուսական կողմը կարծում է, որ արդյունահանման լրացուցիչ կրճատման համար հիմքեր չկան: Ռուս պաշտոնյաները նշում են, որ Չինաստանում բիզնեսը վերականգնվում է, և համաճարակը սահմանափակ ազդեցություն ունի նավթի պահանջարկի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները